вторник, 22 ноября 2011 г.

Հատված ,,Այրվող վարագույր,, պոեմից


Ուշ է օ,Մարի,
Մոմեր ես վառել,
Ու մրմունջն է սառն աղոթքիդ:
Ես քեզ լսում եմ`
Ու բևեռային իմ սառցե որջում,
Տես, ջերմություն է:

Խաչակնքում ես,
Խաչակնքում ես
                         քո էությունը
                         մենությանը իմ,
Ուշ է, օ,Մարի…
                        Ես մեղավոր չեմ,
                        Ես անմեղ էի:

Փակիր աչերդ, աղաչում եմ քեզ,
Նրա՛ց բեկբեկուն անմեղությունն է,
Որ հայացքիդ հետ սրբատաշվել է
                       այս հեռաստանում…                                              ՛

Մեղք եմ օ,Մարի
Ինձնով մի լցրու մաքրությունը քո,
Անձեռակերտ է ամեն ինչ այնքան,
Ու քո աղոթքը…
                        Մոմերն հանգել են:

Անծանոթները ճանապարհն անցել
Ու շրջանցել են ժամանակն հանկարծ,
Իրենցով լցրել ու տարածել են
Այս հազարօտար տարածությունը:
                 Որն է, օ~, Մարի,
                         Ճշմարտությունը:
                        Մոմերն հանգել են:
1990թ

Комментариев нет:

Отправить комментарий