вторник, 22 ноября 2011 г.

***


Աշնան անձրևը մաղում է անվերջ,
Թաց տխրությունով լցվել է օրը,
Շուրջս շրջում է մեղեդին թախծոտ,
Հոգնել է ամպը, հոգնել է հողը:

Հոգիս բանտված է, տխուր է հոգիս,
Ու ցավից ապրող սիրտ է քարանում…
(Այն ո՞վ էր,ո՞վ էր, որ ոտաբոբիկ
Վազեց մայթերին…)
                    Ես քեզ չեմ սիրում:

Այն երբ էր դաշտում երազող քամին
Ճակատագիր էր հորինում իրեն,
Այդ ինչո՞ւ հանկարծ պառկեց լանջերին
Ու լացեց տխուր…
                  Ես քեզ չեմ սիրել:

Դեռ կոպերիս տակ արցունք կա անմեղ,
Ու մատներիս մեջ` դող հուսադրող,
Սակայն աչքերիս շարունակաբար
Ուրվագծվում է դեմքդ անտարբեր…
                 Ես քեզ չեմ սիրում:
                 Ես քեզ չեմ սիրել:
1990թ.Այրվող վարագույր

Комментариев нет:

Отправить комментарий