вторник, 22 ноября 2011 г.

Անդորր


 Գիշերը անդորր է փռել.
Անդորր է աշխարհում, սիրելիս,
Խլացած շենքերը,
Մարդիկ
                ծանրաշունչ հևում են ականջիս:

Դու էլ նրանց հետ մի շնչով,
Տարածվել, լուծվել ես վայրկյանին,
Ես` այստեղ, ես` մենակ, քո տենչն է
Ու կանչը դարավոր կարոտի:

Քնիր,
Ու թող ես հավատամ,
(Գիշերին, շենքերին…)
Որ մարդիկ կարդնանան,
Կձուլվեն իմ սրտին:
1990թ.Այրվող վարագույր

Комментариев нет:

Отправить комментарий