вторник, 1 мая 2012 г.

***


Ոսկեկանաչ մինչերեկոն
Պատուհանի ետնաբեմից
Թախծոտ նայում է աչքերիս…
Օ~, լքված կին, այս երեկոն
Ի~նչ սիրուն է, ի~նչ դյուրահաս…
Ա՛ռ մատներս ու փաթաթիր քո շուրթերին
Եվ բառերիդ դողդղացող օդը փրկիր
                                                   Իմ հայացքից,
Միայն ես եմ տեսնում նրան,
Միայն ես եմ նկատում քեզ,
                                          օ~, լքված կին,
                                          օ~, նրբիրան իմ իրիկուն,
Շենքերից ու տանիքներից վերև կախված,
Չխոշտանգված իմ առօրյա…
Ոսկեկանաչ ու թափանցիկ,
Պատահական, լուռմիամիտ իմ մտերիմ,
            …Քեզ  հեռանալ թույլ չեմ տալիս: