Ոսկեկանաչ մինչերեկոն
Պատուհանի ետնաբեմից
Թախծոտ նայում է աչքերիս…
Օ~, լքված կին, այս երեկոն
Ի~նչ սիրուն է, ի~նչ դյուրահաս…
Ա՛ռ մատներս ու փաթաթիր քո շուրթերին
Եվ բառերիդ դողդղացող օդը փրկիր
Իմ հայացքից,
Միայն ես եմ տեսնում նրան,
Միայն ես եմ նկատում քեզ,
օ~, լքված
կին,
օ~, նրբիրան
իմ իրիկուն,
Շենքերից ու տանիքներից վերև կախված,
Չխոշտանգված իմ առօրյա…
Ոսկեկանաչ ու թափանցիկ,
Պատահական, լուռմիամիտ իմ մտերիմ,
…Քեզ հեռանալ թույլ չեմ տալիս:
Комментариев нет:
Отправить комментарий