воскресенье, 29 апреля 2012 г.

Խնձորներ Եվային



     
















Երբ երեկոն է երկարում,
Ու քնքշանում է գիշերը,
Երբ թրթիռը շրթունքներին
Կինը շոգում է անկողնում,
Ուրեմն արդեն խնձորենին
Ուղիղ երեք տարեկան է,
Ու պտուղը ծառին երկար չի մնալու:

Եթե լիաչ է լուսինը,
Գիշերային գետը, եթե
Գետափերն է համբուրում,
Եվ հուզմունքից արբած բարդին
Շնչահեղձ է լինում դանդաղ
Տաքությունից իր կեղևի,
Ուրեմն էլի անարդարը
Փաղաքշանքի սով է բաշխել ինչ-որ մեկին,
Որ գալարվում է անկողնում…

Երբ կրկնվող այգաբացին
Պատանիներն այգի մտնեն կացիններով,
Դու~ք, տեսնողներ,
Պարանոցները ձեր երկարեք…
Որ բոլորի չորրորդ տարին խնձորենու:

Комментариев нет:

Отправить комментарий