воскресенье, 29 апреля 2012 г.

Խնձորներ Եվային



     
















Երբ երեկոն է երկարում,
Ու քնքշանում է գիշերը,
Երբ թրթիռը շրթունքներին
Կինը շոգում է անկողնում,
Ուրեմն արդեն խնձորենին
Ուղիղ երեք տարեկան է,
Ու պտուղը ծառին երկար չի մնալու:

Եթե լիաչ է լուսինը,
Գիշերային գետը, եթե
Գետափերն է համբուրում,
Եվ հուզմունքից արբած բարդին
Շնչահեղձ է լինում դանդաղ
Տաքությունից իր կեղևի,
Ուրեմն էլի անարդարը
Փաղաքշանքի սով է բաշխել ինչ-որ մեկին,
Որ գալարվում է անկողնում…

Երբ կրկնվող այգաբացին
Պատանիներն այգի մտնեն կացիններով,
Դու~ք, տեսնողներ,
Պարանոցները ձեր երկարեք…
Որ բոլորի չորրորդ տարին խնձորենու:

понедельник, 23 апреля 2012 г.

...

…Ազգերը զգացել և ընդունել  են հայերի կապը Հիսուսին: Բացառված չէ, որ Քրիստոսը քարոզել է Կիլիկիայում կամ հայկական այլ տարածքներում: Չգրված պատմությունը ոչինչ չի փոխում: Հիսուսը հայերի աստվածն էր, որովհետև նրան խաչել էին , հրաժարվել էին նրանից, իսկ այդ ժամանակներում ամենամոտակա ժողովուրդը, որը կարող էր ընկալել և ընդունակ էր կրելու այդ ուսմունքը Հայ ժողովուրդն էր: Հիսուսը հայերի աստվածն է, և Հայ ազգը կրել է նրան Քրիստոնյա և քրիստոնեությանը թշնամի աշխարհի հենց սահմանագծում, բառացիորեն կրկնելով նրա ճակատագիրը. լքված ու դավաճանված յուրային երկրների  կողմից, հոշոտված ու խաչված այլերի ձեռքով:
 Այս ամենին մենք նայել ենք ոչ ընտրյալի աչքերով և մեզ համարել սովորական
ժողովուրդ: Բայց, ցավոք, մենք եղել ենք ընտրյալ զոհը և հայտնվել աշխարը սասանած ամենակատաղի երախում: Հարյուրամյակներ շարունակ ենթարկվել  հալածանքների և ոչնչացման, գոյատևել ենք մինչև Մեծ Եղեռնը`երբ մի ամբողջ ազգ <<խաչի հանեցին>>: Որքան նման են Հայ ազգի և Հիսուս Նազովրեցու ճակատագրերը: Եվ մոլորակի բարոյականացման ճանապարհը հարթվում է մեր արյան ու ոսկորների վրայով:
Բարոյականացու՞մ
                         Հազարամյաակների ընթացքում մարդու բարոյականությունը մազաչափ անգամ չի փոխվել, մարդն ընդամենը դադարել է իր տեսակի  միս ուտելը, դա էլ քիմքի  ճաշակի հարց էր: Չեն բարոյականացել,  ո ՛չ քաղաքակիրթ համարվող ազգերը և ո ՛չ էլ գազանները: Մեծ <<Խնդիրը>>  չի իրականացել: Այս խնդրի պատասխանը տալու է 21-րդ դարը:
                         Մարդկանց
ու ազգերի աչքին էլ թոզ փչել հնարավոր չէ: Կրոնները մերձենում են  և այդ հողի վրա ճգնաժամերը արհեստածին են ու սարքովի: Այսօր արաբ շեյխը իր միջոցներով վերականգնում  ու շենացնում է Հաղարծինի վանական համալիրը:Մերձեցման օրինակները  շատ են: Աշխարհը գիտե, որ պատերազմներն ունեն տնտեսական ու տարածքային բնույթ և ազդեցության ոլորտները բաժանելու նպատակ են կրում:
                         Մեր արյան գինը վճարելու են ոճրագործության և հանցանքի բոլոր մասնակիցները և որքան շուտ դա հասկանան  ու կատարեն, այնքան աշխարհը հեռատես կլինի: Իսկ, եթե ո ՛չ` ստիպված…