среда, 17 апреля 2013 г.

Գիշերային էքսպրոմտներից



Լացիր.
             ես քեզ համար
             ոչինչ չեմ կարող անել:
Լացիր,
             որ կյանքն արժեզրկվի
             քո աչքին,
             որ այդքան չսիրես քեզ
             ու չխղճաս,
             որ ցանկանաս
             ապրել:
             Քեզնից առաջ
             ես եմ լացել…
             փակիր աչքերդ
             ու մտածիր, որ արդեն չկաս,
             բայց աշխարհում միևնույն է
             ոչինչ չի փոխվում,
             ամեն ինչ իր տեղում է,
             միայն դու չկաս…
Լացիր, լացիր,
            որ հավատաս
            շրջապատող դատարկությանը
            ու փրկես քեզ մարդկանցից,
            օտար, օտար…
            Աշխարհում մենակ ես…
Ես չեմ ասելու.
որ մեզնից ներքև
մեռելներն  են,
իսկ վերևում դատարկություն է…
փրկիր քեզ…լացիր,


Լացիր,  
              որ տեսնես ուրիշի լացը,  
              որ նվագես քո գիթառը,
              քո Ֆենդեռը,
              քո սոլոն,
              որ կարողանա
             մխրճվել սիրտս…
Ես ոչինչ չեմ կարող անել.
Դու ես ու աշխարհը:
Լացիր,
             որ կարողանաս չլացել:
 04.04.13