среда, 16 января 2013 г.

Դատապարտվածը


                                         
Ձյունը ծառերի ճյուղերը ճկել,
Ցուրտը պարում է ճերմակ բքի մեջ,
Պատուհանի դեմ քոռ բուն է կքել...
Ատելություն կա մենակության մեջ:

Մարդը` դատավոր չի կարող լինել.
Ինձ ոչ փնովեք, ոչ էլ մեղադրեք,
Աղոթքները էլ դժվար-թե օգնեն.
Ես մեղք եմ գործել,
                       բայց դուք էլ սուրբ չեք:

Մրսում եմ, սակայն մի տաքացրեք.
Ցուրտը էլ ոչինչ չի կարող անել.
Այսպես եկել է, կգնա այսպես.
Ես մեղք եմ գործել,
                       բայց դուք էլ սուրբ չեք:

Անսխալ ոչինչ չի կարող լինել,
Մարդն իր բնույթով լոկ պատճենող է,
Իմաստության բուն ճյուղերում կքել,
Ինչ էլ, որ լինի` մենակություն է:

Ինչ էլ, որ լինի` մենակություն է,
Ոչ ես եմ տանում, ոչ դուք կտանեք,
Ցուրտն ատելության դանակն է սրել,
Ես մեղք եմ գործել,
                      բայց դուք էլ սուրբ չեք:
2002թ.