вторник, 22 ноября 2011 г.

Թափառախումբը


Մենք ամենքս էլ, մեր հոգու խորքում
                գնչու ենք մի քիչ,
Ու բոլորս ենք թափառաշրջիկ,
Եվ գնացքները, որոնք տանում են թափառախմբեր
Հայտնի և անհայտ ուղղություններով,
Հանգրվանում են չկայանալիք հանդիպումների
              Կայարաններում,
Ուր մենք չենք եղել,
Ուր մենք կլինենք
Ուր կան կարոտներ ու եղանակներ թաքուն խոշտանգող,
Եվ նույնքան թաքուն հարուցվող երկյուղ`
Իբր խաբկանք է` հորիզոնի գիծ գոյություն չունի
Ու իմ աչքերը ըմբոստանում են
Ծովին նայելու համր ցանկությամբ

Մենք բոլորս էլ գնչու ենք, գնչու:
1990թ.Այրվող վարագույր

Комментариев нет:

Отправить комментарий