среда, 4 января 2012 г.

Ճայերի կղզում


Ճայերի կղզում`
Ճիչ ու կռինչի ալեկոծությամբ առլի լճափին,
Մենակ պառկել եմ ավազների մեջ,
Եվ իմ առջևոմ երկինքը կապույտ ու ձեռնատարած
Ճոճվում է կամաց,
Ճոճվում է կամաց:

Ու հարբած ճայը կտցահարում է
Սիրտս անհաղորդ տակառի ձայնով,
Եվ մենությունն է նայում միջովս,
Ինչպես կնայեն խողովակի մեջ,
Ու թվում է, թե զարկերակները
Քունքերիս բացվում
Ու շիթերն արյան
Հոսում են կամաց…
Ես թափ եմ տալիս մարմինս թմրող
Ու փափուկ սուզվում ներսը ավազի…
Եվ իմ աչքերին երկինքը կապույտ
Կարմրում հանկարծ,
Շառագունելով ափը ամայի,
Եվ ճայերն օդում
Կախվում են հանգած
Ու թևատարած
Իջնում են կամաց,
Իջնում են կամաց…

Ես ելնում եմ լուռ,
Փակված աչքերով
Եվ հեռանում եմ հոգնած ու թմրած,
Ու իմ մտքերը ինձ քարշ են տալիս,
Ճոճելով կամաց,
Ճոճելով կամաց:
1993թ.

Комментариев нет:

Отправить комментарий