пятница, 13 января 2012 г.

Գորշ օրերի թախծում


Գորշ օրերի թախծում.
Անօդ հիպնոսում մեռնող ժամերի,
Ինձ է հասնում ձայնդ
                     հարազատ ու օտար…

Տարիները ծանր
Փետուրներ չեն դառնում,
Խաբուսիկ է կանչը,
Ու խոսքերը` տանջող,
Բայց չի ջնջվել հուշը,
Այն ապրել է կողքիս
Աներևույթ, ինչպես
Երեկոյի լույսը:

Ինձ են հպվում հանկարծ
Քո խոսքերը մոլոր.
Ու սրտիս մեջ իզուր
Զրնգում են հույսեր,
Եվ ես կուլ եմ տալիս
Արցունքներս լցվող
Որ փոխվում են լացի…
Անցիր…
                 անցիր, անցիր,
Անցիր, ինչպես ժամը,
Ինչպես օրը, անցիր,
Կարոտի պես անծիր,
Համբույրի պես թեթև…

Ու խաղաղված հոգիս,
Ինչպես հոգնած ամպը
Անտարբեր ու լռին
Թող քաղաքին իջնի
Երբ անդորր է արդեն
Ու մոլորված ժամը
Հիպնոսի մեջ անօդ
Օրերի գորշ թախծի:
1994 թ.

Комментариев нет:

Отправить комментарий