среда, 21 марта 2012 г.

Առավոտ


Գիշերն անցավ ու կամաց
Շողը դողաց կոպերիս,
Օդում կախվեց տանջալի
Մղձավանջը մտքերիս:

Խոսիր ինձ հետ, առավոտ,
Մի շփոթվիր, մի լռիր,
Թույլ մի տուր, որ հեռանան
Իմ հույզերը խռովկան:

Զուլալ, լուսեղ, թռչնաձայն
Խաբիր, որ ես հավատամ
Քո աչքերին երկնագույն,
Աստղակաթին վաղորդյան:
Խոսիր ինձ հետ առավոտ,
Ես` ունկնդիր անտեղյակ,
Պատմիր անհայտ աշխարհի
Չնաշխարհիկ հրաշքներ…

Ասա, խոսիր քեզ ու քեզ,
Խաբիր, ու թող, որ մնան
Զվարթ, անեղծ ձայնիդ մեջ
Իմ հույզերը խռովկան:
Անտիպ 2000թ

1 комментарий:

  1. Կարդալուց հետտո նոր հասկացա, որ ես միայն առավոտյան ժամերին եմ կարողանում աշխատել, երբ գիշերային քնից հետո ինձ թարմ ու կազդուրված եմ զգում, և քանի դեռ առթմնի կյանքի այլանդակություններր հոգիս չեն վրդովել:

    ОтветитьУдалить