воскресенье, 10 февраля 2013 г.

Գիշերային էքսպրոմտներից



 Այս անսահման հորինվածքում
Ինքներս ենք մեզ հորինում
Ու խաբկանքի ճիրաններում
Ճշմարտություն ենք որոնում:

Որոնում ենք ինչ, որ չկա,
Ինչ հորինել մենք չենք կարող.
Ու զարմանում են մեզ վրա
Մեր իսկ աչքերը կասկածող:

Եվ ինքնակա այս ընթացքը,
Եվ նրանում ողջը, ինչ կա
Զուրկիմաստ են ի սկզբանե.
Մենք ենք իմաստ տալիս նրանց:

Ինչ, որ քաոս է մեզ թվում.
Հակառակն  է անսահմանում,
Ու եղածը լոկ կապկելով
Դեպի անհայտն ենք ընթանում:

Ողջ ընթացքում, ամեն վայրկյան
Ճշգրտում ենք ինքներս մեզ
Եվ մեր տեղը այս աշխարում,
Բայց  ոչ մեկը այն չի գտնում:

Երբ հասուն են մեր մտքերը,
Ու փորձում ենք հասկանալ մեզ.
Պարզվում է, որ շարունակ
Մեր հոգիներն ենք տրորել:

Միշտ գնում ենք նույն ուղղությամբ,
Բայց  մեր աչքերը չեն տեսնում.
 Ժամանակն ու  ճանապարհը
Մեզ նույն տեղն է անվերջ բերում:

Եվ ապրելով մեր ընթացքը,
Զգացմունքները մեր պեղելով,
Դուրս ենք գալիս բեմահարթակ
Ուր մեր մահն էլ ենք հորինել…

Այս անսահման հորինվածքում
Ինքներս ենք մեզ հորինում:
121212

Комментариев нет:

Отправить комментарий